Արցախի էթնիկ զտումներին նվիրված Խորհրդաժողով՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում
15 ՍԵՊ 2025 14:30

Արցախի էթնիկ զտումներին նվիրված Խորհրդաժողով՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում
15 ՍԵՊ 2025 14:30
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները, ինչի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր։ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և այլ բնակավայրեր ենթարկվեցին ռմբակոծման։ Տասը ամիս տևած ամբողջական շրջափակման ավարտից հետո ադրբեջանական զինված ուժերը բռնակցեցին Լեռնային Ղարաբաղը, ինչը հանգեցրեց արցախահայերի բռնի տեղահանման և էթնիկ զտման։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը։
Այս ողբերգական իրադարձությունները հիշելու և դրանց քաղաքական ու իրավական հետևանքները քննարկելու նպատակով Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով «Արցախ /Լեռնային Ղարաբաղ/, էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով։ Միջոցառումն իրականացվում է պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։ Նպատակն է բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, փաստարկել տեղի ունեցած էթնիկ զտումը և քննարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ քաղաքական ու իրավական հեռանկարները։
Խորհրդաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԵԽ պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համալսարանականներ, լրագրողներ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել