Իտալիայի փոխվարչապետի արտահայտությունների պատճառով դեսպանին Ֆրանսիա են կանչել
23 ՕԳՍ 2025 11:43

Իտալիայի փոխվարչապետի արտահայտությունների պատճառով դեսպանին Ֆրանսիա են կանչել
23 ՕԳՍ 2025 11:43
Ֆրանսիայում Իտալիայի դեսպան Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել՝ իր երկրի փոխվարչապետ Մատեո Սալվինիի կողմից Էմանուել Մակրոնը հասցեին «անընդունելի հայտարարություններից հետո։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Անցած օրերին Միլան այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «Կամավորների կոալիցիայի» կողմից Ուկրաինա իտալական զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին Սալվինին պատասխանել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «պետք է ինքը գնա այնտեղ»՝ սաղավարտ հագնի և զենք վերցնի։
Հիշեցնենք, որ Իտալիան թեև «Կամավորների կոալիցիայի» անդամ է, սակայն վարչապետ Ջորջա Մելոնին ևս ակնարկել է, որ որ Հռոմը մտադիր չէ իտալացի զինվորականներ ուղարկել Ուկրաինա։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել