Ֆրանսիայում հրդեհ. մեկ զոհ, կա՛ն վիրավորներ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ֆրանսիայում հզոր հրդեհ է. կա մեկ զոհ, մեկ անհետ կորած և ինը վիրավոր
6 ՕԳՍ 2025 13:41
Ֆրանսիայում հզոր հրդեհ է. կա մեկ զոհ, մեկ անհետ կորած և ինը վիրավոր

Ֆրանսիայում հզոր հրդեհ է. կա մեկ զոհ, մեկ անհետ կորած և ինը վիրավոր

6 ՕԳՍ 2025 13:41
Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում բռնկված անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 14 հազար հա տարածք։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը, նահանգում ամենաբարձր (կարմիր) վտանգի մակարդակ է հայտարարել։
20 տարվա ընթացքում սա ամենախոշորը հրդեհն է։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ 2006 թվականից ի վեր Ֆրանսիայում պարբերաբար գրանցում են անտառային հրդեհներ։
Մարսելի «La Provence» թերթը հիշեցնում է, որ Ֆրանսիայի պատմության մեջ գրանցված ամենամեծ անտառային հրդեհը համարվում է Լանդ դը Գասկոն լեռնազանգվածի անտառային հրդեհը, որը 1949 թվականին կլանել է 50 հազար հեկտար անտառ և խլել 82 մարդու կյանք։
Օդ դեպարտամենտում հրդեհը բռնկվել է օգոստոսի 5-ի երկրորդ կեսին, իսկ արդեն օգոստոսի 6-ին տեղի պրեֆեկտուրան հայտնել է մեկ զոհի մասին։
Եվս մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Տուժել է նաև ինը մարդ, որոնցից յոթը հրշեջներ են։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է մոտ 2 հազար հրշեջ-փրկարար, ներգրավված են ինքնաթիռներ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել