Ավշարի նախկին ղեկավարը վերականգնել է վնասը
Գրանցվել
Գրանցվել
Ավշարի նախկին ղեկավարը վերականգնել է 261,000 դոլարի վնասը
30 ՍԵՊ 2025 12:36
Ավշարի նախկին ղեկավարը վերականգնել է 261,000 դոլարի վնասը

Ավշարի նախկին ղեկավարը վերականգնել է 261,000 դոլարի վնասը

30 ՍԵՊ 2025 12:36
Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է:
Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարը Արարատ համայնքին է վերադարձրել հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը՝
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0.966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել