Վաշինգտոնի հանդիպումը բեկումնային էր․ Foreign Policy
27 ՕԳՍ 2025 05:55

Վաշինգտոնի հանդիպումը բեկումնային էր․ Foreign Policy
27 ՕԳՍ 2025 05:55
ԱՄՆ հեղինակավոր Foreign Policy ամսագրում հրապարակվել է մեծ հոդված՝ նվիրված Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, Հարավային Կովկասում հարաբերությունների նորմալացմանը:
Ամսագրի գնահատմամբ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը բեկումնային է դարձել հակամարտության մեջ: Ամսագիրն ընդգծում է, որ համաձայնագիրը բացել է ճանապարհ դեպի տարածաշրջանային առևտրի և ներդրումների ապաշրջափակում, ինչպես նաև ամրապնդել է ԱՄՆ-ի կարգավիճակը որպես կարևոր խաղացող մի շրջանում, որը ավանդաբար եղել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության տակ:
Foreign Policy-ն նշում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ ամբողջական խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կվավերացվի 2026 թվականի վերջին:
«Դա նշանակում է Հարավային Կովկասում նոր դարաշրջանի սկիզբ», - նշում է ամսագիրը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել