Հայ-ադրբեջանական խաղաղություն. Foreign Affairs-ի վերլուծություն
Գրանցվել
Գրանցվել
Հայ-ադրբեջանական խաղաղությունն ավելի իրական է, քան երբևէ. Foreign Affairs
23 ՍԵՊ 2025 12:02
Հայ-ադրբեջանական խաղաղությունն ավելի իրական է, քան երբևէ. Foreign Affairs

Հայ-ադրբեջանական խաղաղությունն ավելի իրական է, քան երբևէ. Foreign Affairs

23 ՍԵՊ 2025 12:02
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, որ տասնամյակներ շարունակ թվում էր անհասանելի, այսօր ավելի իրական է, քան երբևէ։ Այդ մասին գրում է Foreign Affairs-ը։
Անցյալ ամիս Վաշինգտոնում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը նշանավորեց պատմական շրջադարձ, որը, սակայն, լի է ներքին և արտաքին մարտահրավերներով։ Ինչպես նշվում է հեղինակավոր պարբերականի վերլուծության մեջ, այս խաղաղության հիմքում ընկած է հայկական կողմի արմատական և ցավոտ վերափոխումը՝ «պատմական Հայաստանի» գաղափարից հրաժարումը և «իրական Հայաստանի» կառուցման վրա կենտրոնանալը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, որը կտրուկ շեղվում է Հայաստանի անկախության շրջանի ողջ գաղափարախոսությունից։ Եթե նախկինում հայկական պետականության հիմքում ընկած էր Լեռնային Ղարաբաղի հետ միավորման («Միացում») գաղափարը, ապա այսօր Փաշինյանը առաջ է քաշում «իրական Հայաստանի» տեսլականը, գրում է FA-ն։ Սա նշանակում է կենտրոնանալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված 29,800 քառ. կմ տարածքի անվտանգության, ինքնիշխանության և զարգացման վրա՝ հրաժարվելով տարածքային պահանջներից։
Այս փոփոխությունը, սակայն, հսկայական ներքաղաքական գին ունի, գնահատում է պարբերականը։ Փաշինյանը ստիպված է հայ հանրությանը համոզել, որ «պատմական Հայաստանի» մասին երազանքները, որոնք տասնամյակներ շարունակ սնել են ազգային ինքնությունը, իրականում անվտանգային մղձավանջի և շարունակական պատերազմների պատճառ են դարձել։
Օգտվելով 2020 և 2023 թվականների պատերազմներում ձեռք բերած ռազմական առավելությունից՝ Ադրբեջանը առաջ է քաշում կոշտ պահանջներ։ Դրանցից առանցքայինը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Բաքուն պնդում է, որ Սահմանադրության նախաբանը, որը հղում է կատարում ՀՀ Անկախության հռչակագրին, պարունակում է տարածքային պահանջներ, քանի որ Հռչակագիրը հիշատակում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» մասին որոշումը։
Մյուս առանցքային կետը տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն է։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Վաշինգտոնի միջնորդությամբ վերանվանվել է «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», նախատեսում է ճանապարհի և երկաթգծի կառուցում, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Այս նախագիծը ներկայացվում է որպես տարածաշրջանային կապուղի, որը կարող է միացնել Ասիան և Եվրոպան՝ տնտեսական օգուտներ բերելով բոլոր կողմերին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել