Forbes-ը՝ ԱՄՆ-ի 907-րդ բանաձևի մասին
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ում 907-րդ բանաձևն ամբողջությամբ չեղարկելու հող են պատրաստում․ Forbes
25 ՍԵՊ 2025 11:41
ԱՄՆ-ում 907-րդ բանաձևն ամբողջությամբ չեղարկելու հող են պատրաստում․ Forbes

ԱՄՆ-ում 907-րդ բանաձևն ամբողջությամբ չեղարկելու հող են պատրաստում․ Forbes

25 ՍԵՊ 2025 11:41
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է հոդված, որում պնդում է, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը, որն ընդունվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ֆոնին, այսօր կորցրել է իր արդիականությունը և խոչընդոտում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի շահերն առաջ մղելուն։ 2025-ի օգոստոսին նախագահ Թրամփն արդեն իսկ կասեցրել էր բանաձևի գործողությունը, և այժմ, ըստ հրապարակման, հնչում են փաստարկներ՝ վերջնականապես հրաժարվելու այս դրույթից։
Հոդվածում Ադրբեջանը բնութագրվում է որպես Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունեցող երկիր, որը «հանդիսանում է Արևմուտքի դարպասը դեպի էներգառեսուրսներով հարուստ Կենտրոնական Ասիա՝ Միջին միջանցքի միջոցով», որը Եվրասիան կապում է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հետ։
Ըստ Forbes-ի՝ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում իսկապես անկախ խաղացող, որը միաժամանակ դիմակայում է Ռուսաստանի Դաշնության և Իրանի ճնշումներին, պահպանում է աշխարհիկ, արևմտամետ կուրս՝ չնայած շիա մեծամասնությանը, և ծառայում է որպես կարևոր էներգետիկ զարկերակ Եվրոպայի համար։
Հատուկ ընդգծվում է Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ համագործակցությունը։ Նշվում է, որ Ադրբեջանը Իսրայելին մատակարարում է նավթի զգալի մասը և ակտիվորեն համագործակցում է պաշտպանական ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման հարցում։ Բացի այդ, հրապարակման մեջ նշվում է, որ Բաքուն վերջերս պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Աբրահամյան համաձայնագրերին»։
Չնայած Ադրբեջանը արաբական պետություն չէ, նրա հնարավոր մասնակցությունը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին դիտարկվում է որպես կարևոր խորհրդանշական քայլ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ մահմեդական աշխարհում այս նախաձեռնության ընկալման վրա։ Այս ֆոնին, ըստ Forbes-ի, անհրաժեշտ է վերանայել այնպիսի հնացած օրենսդրական նորմեր, ինչպիսին 907-րդ բանաձևն է, որոնք խանգարում են կարևոր տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցության խորացմանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել