Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Գերմանիայի նախագահ դառնալու շանս ունի․ Der Spiegel
25 ՕԳՍ 2025 15:07

Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Գերմանիայի նախագահ դառնալու շանս ունի․ Der Spiegel
25 ՕԳՍ 2025 15:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է դառնալ Գերմանիայի առաջին կին նախագահը։ Նման կանխատեսում է արել Der Spiegel-ը։
Ըստ պարբերականի՝ Մերցը 2027 թվականի ընտրություններում նրա թեկնածությունն է դիտարկում Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկների, ընտանիքի գործերի նախարար Կարին Պրինի և Բավարիայի խորհրդարանի նախագահ Իլզե Այգների հետ մեկտեղ:
Հոդվածում նշվում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում աչքի է ընկել «Կանաչ գործարքով» և Ուկրաինային օգնությամբ և կարող է դառնալ Գերմանիայի առաջին կին դաշնային նախագահը:
Գերմանիայի նախագահի լիազորությունները հիմնականում ներկայացուցչական և խորհրդանշական բնույթ ունեն. նա ներկայացնում է երկիրը միջազգային ասպարեզում, հավատարմագրում է դեսպաններին և ունի ներում շնորհելու իրավունք:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել