FlyOne-ի ինքնաթիռի վթարային վայրէջքը Երևանում | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
FlyOne-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Երևանում
23 ՀՈՒԼ 2025 10:44
FlyOne-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Երևանում

FlyOne-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Երևանում

23 ՀՈՒԼ 2025 10:44
Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռում առաջացած խափանումից հետո, հայտնում է «Սպուտնիկ Մոլդովա»-ն: Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ մնալ օդում՝ վառելիքը այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջք իջեցնելու համար։
Ուղևորներից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ շարունակում է սպասել հետագա անելիքների վերաբերյալ տեղեկատվությանը. շատերը բաց են թողել տարանցիկ չվերթները և չգիտեն, թե ինչպես տուն վերադառնալ:
FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ «հայտնաբերվել է աննշան անսարքություն» և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։ «Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգում է անցկացնում։ Ստուգումն ավարտվելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը», - հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել