Firebird-ը ստանում է Nvidia չիպերի ներմուծման թույլտվություն
Firebird-ը ստացել է Nvidia-ի չիպերի ներմուծման թույլտվություն
20 ՆՈՅ 2025 09:35
Firebird-ը ստացել է Nvidia-ի չիպերի ներմուծման թույլտվություն

Firebird-ը ստացել է Nvidia-ի չիպերի ներմուծման թույլտվություն

20 ՆՈՅ 2025 09:35
Firebird ստարտափը ստացել է ԱՄՆ կառավարության համաձայնությունը՝ Nvidia-ի չիպերը Հայաստան ներմուծելու համար։ Սա հնարավորություն է գերհամակարգչի ստեղծման նախագծի իրականացման համար, որը ներառված է արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման համաշխարհային նախաձեռնությունում։
«Ջանքերը, որոնց մասին Nvidia-ն հայտարարել էր դեռ հունիսին, թույլ կտան ստեղծել տարածաշրջանում ԱԲ տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը: 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի սկզբնական ներդրումների ծավալը կկազմի 500 մլն ԱՄՆ դոլար, օգտագործելու է Dell Technologies ընկերության ԱԲ սերվերներ ու Nvidia-ի Blackwell պրոցեսորներ: Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին: Այս մասին հայտնել է Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը», – գրում է Bloomberg-ը:
Firebird-ի հզորությունների մոտ 20 տոկոսն օգտագործելու են հայաստանյան ընկերությունները, մնացած 80-ը՝ կվաճառվեն տարածաշրջանում բիզնես վարող ամերիկյան ընկերություններին: Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների ու բաժնետիրական կապիտալի հաշվին: Հովակիմյանը հայտնել է, որ ընկերությանն աջակցում է նաև Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար