Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում հրդեհը շարունակվում է
25 ՕԳՍ 2025 05:46

Բաքվի «Սադարակ» առևտրի կենտրոնում հրդեհը շարունակվում է
25 ՕԳՍ 2025 05:46
Բաքվի Գարադաղի շրջանում գտնվող «Սադարակ» առևտրի կենտրոնի պահեստում բռնկված հրդեհը շարունակվում է։ Շուրջ տասը միավոր հատուկ տեխնիկա և Արտակարգ իրավիճակների նախարարության մոտ 140 հոգանոց անձնակազմը շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները։
Ավելի վաղ հրշեջները կարողացել են սահմանափակել կրակի տարածումը՝ կանխելով դրա տարածումը մոտակա բենզալցակայան և այլ պահեստներ։
Հիշեցնենք, որ դեպքի հետևանքով 12 մարդ թունավորվել է։ Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում հրդեհը ամբողջությամբ մարելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել