Ֆինլանդիան պատրաստվում է ՌԴ-ի հնարավոր ներխուժմանը
27 ՀՈԿ 2025 14:03

Ֆինլանդիան պատրաստվում է ՌԴ-ի հնարավոր ներխուժմանը
27 ՀՈԿ 2025 14:03
Ֆինլանդիան ակտիվորեն պատրաստում է իր զինված ուժերին Ռուսաստանի հետ հյուսիսային սահմանին հնարավոր ներխուժմանը դիմակայելու համար։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը։
Ըստ հրապարակման՝ ֆինն սահմանապահները և մոտ 150 ժամկետային զինծառայողներ անցնում են խստագույն մարզումներ, որոնք ներառում են պարապմունքներ սաստիկ ցրտի պայմաններում, արագ երթեր, ուղղաթիռից թռիչքներ և նույնիսկ գիշերակաց -40°C ջերմաստիճանում։
Պարբերականը նշում է, որ Ֆինլանդիայում սահմանապահ ծառայությունը սերտորեն ինտեգրված է բանակի հետ։
Արտակարգ իրավիճակի դեպքում սահմանապահներին հասանելի են դառնում ծանր սպառազինություն և ականների պաշարներ։ Բացի այդ, երկիրն ունի շուրջ 900 հազար հոգանոց տպավորիչ պահեստազոր, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներգրավվել երկրի պաշտպանության գործում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել