Ֆիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
11 ՀՈԿ 2025 12:21

Ֆիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
11 ՀՈԿ 2025 12:21
Ֆիլիպինների հարավում ժամերի տարբերությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է The Associated Press-ը: Առաջին երկրաշարժը եղել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք և առաջացնելով սողանքներ: Երկրորդ եղել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ:
«Սա առանձին երկրաշարժ էր, որն անվանում ենք կրկնակի երկրաշարժ: Երկուսն էլ տեղի են ունեցել նույն տարածքում, բայց ունեն տարբեր ուժգնություն և էպիկենտրոններ»,-ասել է Ֆիլիպինների սեյսմոլոգիայի և հրաբխագիտության ինստիտուտի ղեկավար Տերեզիտո Բակոլկոլը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել