ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
8 ՀՈԿ 2025 07:05

ՖԻՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
8 ՀՈԿ 2025 07:05
ՖԻՖԱ-ն, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: ՀՖՖ-ն տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով: ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 12 հազար շվեյցարական ֆրանկով:
Ըստ ՖԻՖԱ-ի, Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի և անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտվել է 0։5 հաշվով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել