Թուրքիայի նախապայմանները Հայաստանի հետ հարաբերություններում
Գրանցվել
Գրանցվել
Ի՞նչ նախապայմաններ ունի Թուրքիան՝ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ
19 ՆՈՅ 2025 08:35
Ի՞նչ նախապայմաններ ունի Թուրքիան՝ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ

Ի՞նչ նախապայմաններ ունի Թուրքիան՝ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ

19 ՆՈՅ 2025 08:35
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները և բացել սահմանը Հայաստանի հետ միայն այն բանից հետո, երբ Երևանի և Բաքվի միջև կստորագրվի վերջնական խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ հստակեցնելով Անկարայի պաշտոնական նախապայմանը։ Սա այն դեպքում, որ, ըստ նախկին հայտարարությունների, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների։
«Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, մենք պատրաստ կլինենք հարաբերությունների կարգավորմանը Երևանի հետ», - ասել է Ֆիդանը Haber Global-ին տված հարցազրույցում։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է երկու այլ հարց՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և Հայաստանի հարավով անցնող հաղորդակցային ուղիների հարցը։
Նա նշել է, որ այս հարցերը «տեղ չեն գտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում»՝ անտեսելով իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի պարզաբանումները, թե հայկական կողմը Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չի ստանձնել։
Ֆիդանը նաև պարզաբանել է, թե ինչու է Թուրքիան կապում երկու գործընթացները միմյանց հետ։ Նրա խոսքով՝ Անկարան չի շտապում հենց հիմա կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ դա Երևանին կզրկի Բաքվի հետ վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու հիմնական շարժառիթից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել