Թրամփ-Ռուսաստան գործով գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել
31 ՀՈՒԼ 2025 07:01

Թրամփ-Ռուսաստան գործով գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել
31 ՀՈՒԼ 2025 07:01
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Փաթելը պնդում է, որ հայտնաբերել է Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ 2016 թվականի ընտրությունների հետ կապված գաղտնի փաստաթղթերի հավաքածու, որոնք, ենթադրաբար, գտնվել են ՀԴԲ-ի ներսում գաղտնի սենյակում՝ «այրման համար նախատեսված մի քանի պարկերի» մեջ։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 30-ին, հայտնել է Fox News Digital պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Փաստաթղթերը փոխանցվել են Սենատ, իրավական հանձնաժողովի նախագահ Չակ Գրասլիին։
Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, Թրամփը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել էր պետական դավաճանության մեջ։ Այդ ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հղում էր կատարել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի զեկույցին, որը հրապարակվել էր երկու շաբաթ առաջ։
Նա եզրակացրել էր, որ Օբաման և նրա մերձավոր օգնականները «կեղծել և քաղաքականացրել են հետախուզական տվյալները», որոնք կապված էին Ռուսաստանի՝ 2016 թվականի ընտրություններին ազդելու փորձերի հետ։ «Ռուսաստանը չուներ ո՛չ մտադրություն, ո՛չ էլ հնարավորություն փորձելու կոտրել ԱՄՆ նախագահական ընտրությունները», - հայտարարել էր Գաբբարդը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել