Ռյազան. Պայթյուններ նավթավերամշակման գործարանում
Գրանցվել
Գրանցվել
Ռյազանում պայթյուններ են որոտացել Նավթավերամշակման գործարանի և ավիաբազայի մոտ
23 ՀՈԿ 2025 08:37
Ռյազանում պայթյուններ են որոտացել Նավթավերամշակման գործարանի և ավիաբազայի մոտ

Ռյազանում պայթյուններ են որոտացել Նավթավերամշակման գործարանի և ավիաբազայի մոտ

23 ՀՈԿ 2025 08:37
Ռուսաստանի Ռյազան քաղաքում պայթյուններ են որոտացել նավթավերամշակման գործարանի և ռազմական ավիաբազայի շրջանում, որտեղից, ըստ ուկրաինական աղբյուրների, ռուսական ռմբակոծիչները հարձակումներ են իրականացնում Ուկրաինայի վրա։ ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել հարվածների մասին տեղեկությունները։
Նահանգապետը հայտնել է, որ «բեկորների անկման» հետևանքով հրդեհ է բռնկվել ձեռնարկություններից մեկի տարածքում։ Միևնույն ժամանակ, տեղի բնակիչները պատմում են, որ դեպի նավթավերամշակման գործարան տանող ճանապարհը փակ է, և որ հարձակման ընթացքում իրենք հաշվել են մոտ տասը պայթյուն։
Տեղեկություններ կան, որ հարվածի տակ կարող էր հայտնվել նաև «Դյագիլևո» ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են Ту-95МС, Ту-22М3, Ту-134УБЛ ռմբակոծիչներ և Ил-78 լիցքավորող ինքնաթիռ։ Օդանավակայանի հարևանությամբ է գտնվում նաև 360-րդ ավիավերանորոգման գործարանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել