Եվրոպայում փորձում են ստեղծել «հակաուկրաինական դաշինք»
28 ՀՈԿ 2025 08:06

Եվրոպայում փորձում են ստեղծել «հակաուկրաինական դաշինք»
28 ՀՈԿ 2025 08:06
Հունգարիան ձգտում է Եվրամիության շրջանակներում դաշինք ստեղծել Չեխիայի և Սլովակիայի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը։ 
Politico պարբերականի փոխանցմամբ՝ Բուդապեշտը ցանկանում է միավորվել Չեխիայում վերջերս կայացած ընտրություններում հաղթած Անդրեյ Բաբիշի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ՝ ԵՄ-ում ձևավորելու համար «Ուկրաինայի նկատմամբ թերահավատորեն տրամադրված» երկրների դաշինք։
Ըստ պարբերականի՝ նման դաշինքի ստեղծումը կարող է էականորեն դժվարացնել Կիևին օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրամիության կողմից ցանկացած որոշման կայացումը և բացասաբար ազդել այդ ջանքերի վրա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել