Ադրբեջանի զբոսաշրջությունը խաղաղությունից հետո. Euronews
Գրանցվել
Գրանցվել
Խաղաղությունը կխթանի Ադրբեջանի զբոսաշրջությունը․ Euronews
16 ՍԵՊ 2025 09:44
Խաղաղությունը կխթանի Ադրբեջանի զբոսաշրջությունը․ Euronews

Խաղաղությունը կխթանի Ադրբեջանի զբոսաշրջությունը․ Euronews

16 ՍԵՊ 2025 09:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր փուլ է բացում Հարավային Կովկասի զարգացման համար՝ ստեղծելով պայմաններ տարածաշրջանը խոստումնալից զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար: Թեմային անդրադարձել է Euronews-ը։
Հոդվածի կենտրոնում Ադրբեջանի զբոսաշրջային հնարավորություններն են։
«Ադրբեջանը պատրաստ է արագ արձագանքել աճող պահանջարկին, իսկ խաղաղության համաձայնագիրը բարձրացնում է ներդրողների վստահությունը՝ մեր շուկան դարձնելով էլ ավելի գրավիչ համաշխարհային բրենդերի համար», - Euronews-ին տված մեկնաբանությունում ասել է Ադրբեջանի զբոսաշրջության բյուրոյի գլխավոր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիդը:
Խոսելով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին՝ Զենգստշմիդը շեշտել է, որ սահմանների բացումը առաջին անգամ վերջին տարիներին թույլ կտա խթանել Հարավային Կովկասը որպես միասնական զբոսաշրջային տարածք՝ ստեղծելով պայմաններ համակցված (բազմաերկրային) տուրերի համար և տարածաշրջանը դարձնելով գրավիչ հեռավոր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար: Հոդվածում նշվում է, որ TRIPP տրանսպորտային միջանցքի գործարկումը հավակնոտ ծրագիր է, «որը կմիացնի Ադրբեջանը իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, իսկ Թուրքիայի միջոցով՝ եվրոպական շուկաների հետ»:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Ադրբեջանի զբոսաշրջային ոլորտի համար այս նոր իրողությունը առաջարկում է ավելին, քան պարզապես բարելավված հասանելիություն. «Այն փոխում է երկրի կերպարը՝ դարձնելով այն անվտանգ, կապակցված և բաց ուղղություն»:
Բացի այդ, Euronews-ը ընդգծում է, որ եթե նախկինում եվրոպացի ճանապարհորդները վարանում էին մեկնել Հարավային Կովկաս՝ կայունության վերաբերյալ մտավախությունների պատճառով, ապա այժմ նրանք կտեսնեն տարածաշրջանը նոր լույսի ներքո:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել