Երևանում մեկնարկել է Եվրանեսթի նստաշրջանը՝ առանց Ադրբեջանի և Վրաստանի
28 ՀՈԿ 2025 06:32

Երևանում մեկնարկել է Եվրանեսթի նստաշրջանը՝ առանց Ադրբեջանի և Վրաստանի
28 ՀՈԿ 2025 06:32
Հայաստանի Ազգային ժողովում իր աշխատանքն է սկսել Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը։ Նստաշրջանը կտևի մինչև հոկտեմբերի 30–ը։ 
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանը Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել Եվրանեսթի նստաշրջանին։ Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նա նաև հավելել է՝ որոշումը կապված չէ նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հետ։
Եվրանեսթի նստաշրջանին չի մասնակցի նաև Վրաստանը։ Այդ երկրի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին ուղղված իր նամակում նշել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի «վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և Պրահայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների և նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել