Եվրանեսթ-ի նստաշրջանը կկայանա Երևանում
Գրանցվել
Գրանցվել
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը կկայանա Երևանում
26 ՀՈԿ 2025 12:20
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը կկայանա Երևանում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը կկայանա Երևանում

26 ՀՈԿ 2025 12:20
Հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը կկայանան հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության և Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովները:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել