Հայաստանը կստանա վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
3 ՆՈՅ 2025 08:05

Հայաստանը կստանա վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը
3 ՆՈՅ 2025 08:05
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանքներ ունենք։ Այս շաբաթ ՀՀ-ն պաշտոնապես կստանա Եվրոպական կողմից գործողությունների ծրագիրը, և գնդակը կլինի արդեն Հայաստանի Հանրապետության դաշտում։ Այդ մասին Խորհրդարանում նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Առաջին ուղղությունը թերևս այս ոլորտում բիոմետրիկ համակարգի ներդրումն է, և ես նշեմ, որ ակտիվ կերպով շարունակում ենք այս աշխատանքները, ունենք կնքված պայմանագիր, արդեն իսկ տարածքային գրասենյակների մասով որոշարկում ունենք մասնավոր գործընկերոջ հետ, վերջնականացրել ենք նաև տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը։ Բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը ևս հաստատված է, և առաջիկայում նաև անձնագրի արտաքին նկարագրի հաստատում ևս կունենանք որպես այդպիսին։ Բնականաբար, այստեղ նաև պիտի վերանայվեն շենքային պայմանները ծառայության և նաև մասնավոր գործընկերոջ։ Արդեն իսկ մոդելային տարբերակը նախատեսված է, և մենք մինչև արդեն 2026 թվականի առաջին կիսամյակ այս աշխատանքները կապահովենք, և երկրորդ կիսամյակից սկսած կսկսենք բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը»,- խոստացել է ՆԳ նախարարը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել