Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է Ուկրաինայում պատերազմի ավարտի ժամկետը
17 ՆՈՅ 2025 12:35

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է Ուկրաինայում պատերազմի ավարտի ժամկետը
17 ՆՈՅ 2025 12:35
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ երկրներին ուղղված նամակում պահանջել է արագացնել Ուկրաինային 135.7 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության հարցի լուծումը՝ նշելով, որ «ժամանակ գրեթե չի մնացել»։ Նա առաջարկել է երեք հիմնական տարբերակ.
-դրամաշնորհներ անդամ երկրների կողմից,
-ԵՄ կողմից ֆինանսական շուկաներից ներգրավված վարկ,
-Ռուսաստանի սառեցված ակտիվների հետ կապված վարկ։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս տարբերակները կարող են համակցվել։ Որոշումը պետք է կայացվի դեկտեմբերի կեսին կայանալիք գագաթնաժողովում, որպեսզի վճարումները սկսվեն 2026 թվականի երկրորդ եռամսյակից։
Հատկանշական է, որ նույն նամակում Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի հաջորդ տարվա վերջին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար