ԵՄ-ն Ուկրաինային 10.1 մլրդ եվրո է փոխանցել ՌԴ սառեցված ակտիվներից
23 ՕԳՍ 2025 10:32

ԵՄ-ն Ուկրաինային 10.1 մլրդ եվրո է փոխանցել ՌԴ սառեցված ակտիվներից
23 ՕԳՍ 2025 10:32
Եվրամիությունը 2025թ․ հունվար-հուլիսին Ուկրաինային է փոխանցել 10.1 միլիարդ եվրո Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցներից ստացված եկամուտներից։ Այդ մասին գրում է «Welt am Sonntag» թերթը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի տվյալներին։
Մարտին, մայիսին, հունիսին և հուլիսինՈւկրաինայի կառավարությունը սառեցված ռուսական ակտիվներից ստացված շահույթից ստացել է 1-ական միլիարդ եվրո, հունվարին՝ 3 միլիարդ եվրո, ապրիլին՝ 3.1 միլիարդ եվրո։
Օգոստոսի 11-ին Եվրոպական հանձնաժողովը ստացավ Ռուսաստանի արգելափակված ակտիվների վերաինվեստիցիայի արդյունքում բռնագրավված եկամտի երրորդ տրանշը՝ 1.6 միլիարդ եվրոյի չափով։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ այդ միջոցների 95%-ը կուղղվի Ուկրաինային տրամադրվող միջազգային վարկերի վճարումներին, այդ թվում՝ Եվրամիության և դրա անդամների կողմից տրամադրվածներին, իսկ մնացած 5%-ը կփոխանցվի «Ուկրաինայի անհետաձգելի ռազմական կարիքներին»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել