ԵՄ-ից արձագանքել են Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի բանտարկությանը
13 ՍԵՊ 2025 09:52

ԵՄ-ից արձագանքել են Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի բանտարկությանը
13 ՍԵՊ 2025 09:52
Ստացել եմ քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանը։
Այս մասին սեպտեմբերի 13-ին գրել է Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և ներկայացրել նամակի բովանդակությունը։ «ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։
Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։
Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է»,- մասնավորապես ասված է պատասխան նամակում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել