ԵՄ պատժամիջոցներ ՌԴ-ի դեմ. 20-րդ փաթեթ
Գրանցվել
Գրանցվել
ԵՄ-ն պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը. Կայա Կալլաս
15 ՆՈՅ 2025 10:00
ԵՄ-ն պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը. Կայա Կալլաս

ԵՄ-ն պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը. Կայա Կալլաս

15 ՆՈՅ 2025 10:00
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված պատժամիջոցների 20-րդ փաթեթի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և այլ գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Պատերազմներում պարտվում են նրանք, ում մոտ առաջինն է վերջանում փողը կամ զինվորները»,- ընդգծել է նա։
Կալլասը նաև բարձր է գնահատել ռուսական նավթային ընկերությունների դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցները։
«Պատժամիջոցներն ավելի արդյունավետ են, երբ դրանք լրացվում են միջազգային գործընկերների աջակցությամբ»,- Կալլասի խոսքը մեջբերում է գերմանական Bild պարբերականը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել