ԵՄ-ն Վրաստանին չի հրավիրել ընդլայնման ֆորումին
12 ՆՈՅ 2025 05:55

ԵՄ-ն Վրաստանին չի հրավիրել ընդլայնման ֆորումին
12 ՆՈՅ 2025 05:55
Վրաստանի և Եվրամիության հարաբերություններում սառը շրջանը շարունակվում է։ Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ Վրաստանի ներկայացուցիչներին չի հրավիրել ԵՄ ընդլայնմանը նվիրված ֆորումին, որը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 18-ին, Բրյուսելում։ Սա դիվանագիտական լեզվով հստակ ազդանշան է, որ Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը ոչ միայն կանգ է առել, այլև հետընթաց է ապրում։
Այս տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հաստատել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մերսիեն։ Նրա խոսքով՝ այս որոշումը պատահական չէ։ Եվրահանձնաժողովի կողմից ավելի վաղ հրապարակված զեկույցում նշվում է, որ Բրյուսելն այժմ Վրաստանին դիտարկում է ընդամենը որպես Եվրամիությանն անդամակցելու «անվանական թեկնածու»։ Սա նշանակում է, որ երկրի կարգավիճակը մեծապես կորցրել է իր քաղաքական կշիռը և կրում է ձևական բնույթ։
Պատճառը, ինչպես ընդգծել է Մերսիեն, այն է, որ Եվրահանձնաժողովը Վրաստանին մեղադրում է «ժողովրդավարական նորմերից և եվրոպական արժեքներից հետքայլ կատարելու» մեջ։ Փաստացի, Բրյուսելը ցույց է տալիս, որ Վրաստանի իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը հակասում է այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել