ԵՄ դիտորդները հանդիպել են Գեղարքունիքի սահմանամերձ գյուղի դպրոցականների հետ
29 ՀՈԿ 2025 07:07

ԵՄ դիտորդները հանդիպել են Գեղարքունիքի սահմանամերձ գյուղի դպրոցականների հետ
29 ՀՈԿ 2025 07:07
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (ԵՄԴԱ) ներկայացուցիչները շարունակում են իրենց հանդիպումները սահմանամերձ համայնքներում՝ տեղի բնակչությանը իրազեկելով իրենց գործունեության մասին։ Այս շրջանակում առաքելության անդամները հոկտեմբերի 27-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղի դպրոց։
Այցի մասին ԵՄ առաքելությունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով ջերմ տպավորություններով։ Գրառման համաձայն՝ դպրոց է այցելել ԵՄ առաքելության Մարտունու թիմը, որտեղ նրանց դիմավորել են 35 աշակերտներ։
«Հոկտեմբերի 27-ին ԵՄ առաքելության Մարտունու թիմն այցելեց Շատջրեք գյուղի դպրոց, որտեղ 35 աշակերտ ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ դիմավորել է մեր առաքելության անդամներին», - ասված է գրառման մեջ։
Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում, գնահատում են Առաքելությունից։ 
«Առավոտը լի էր քննարկումներով, ժպիտներով և անկեղծ հետաքրքրությամբ, քանի որ աշակերտները ավելին իմացան Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի և նպատակի մասին»,- եզրափակվում է հաղորդագրությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել