Ռուսական նավթ. ԵՄ-ն թույլ է տալիս Հունգարիային, Սլովակիային
Գրանցվել
Գրանցվել
ԵՄ-ն թույլ է տալիս Հունգարիային և Սլովակիային ներմուծել ռուսական նավթ
9 ՆՈՅ 2025 07:12
ԵՄ-ն թույլ է տալիս Հունգարիային և Սլովակիային ներմուծել ռուսական նավթ

ԵՄ-ն թույլ է տալիս Հունգարիային և Սլովակիային ներմուծել ռուսական նավթ

9 ՆՈՅ 2025 07:12
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ 2022 թվականին ռուսական նավթի ներմուծման դեմ սահմանված պատժամիջոցներից բացառություն է արվել Հունգարիայի և Սլովակիայի համար՝ նրանց էներգետիկ մատակարարումների անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Այսպիսով, ներկայումս նրանք կարող են ռուսաստանյան հում նավթ ներմուծել»,- Եվրահանձնաժողովի ներկայացուցիչի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։ Այս հայտարարությունը հաջորդել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այն պնդմանը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում «Թուրքական հոսք» և «Դրուժբա» խողովակաշարերով էներգակիրների մատակարարումները «ամբողջությամբ կազատվեն ԱՄՆ պատժամիջոցներից»՝ ստանալով անժամկետ բացառություն։
Սակայն Սպիտակ տունը հերքել է Օրբանի խոսքերը՝ պարզաբանելով, որ բացառությունը տրամադրվել է միայն մեկ տարով։ Ըստ ամերիկյան կողմի՝ Հունգարիան պարտավորվել է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումները և մոտ 600 միլիոն դոլարի ամերիկյան հեղուկացված բնական գազ գնել։
Այս իրադարձությունների ֆոնին, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին իր զեկույցում նշել է, որ Եվրամիության էներգետիկ շուկան, հակառակ Եվրահանձնաժողովի լավատեսական հայտարարությունների, «բախվում է հիմնարար խնդիրների, բնական ռեսուրսների պակասի», իսկ ԵՄ-ում գազի գները չորսից հինգ անգամ բարձր են, քան ԱՄՆ-ում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել