ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել է Նախիջևանի հարցը
6 ՆՈՅ 2025 13:20

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվում քննարկել է Նախիջևանի հարցը
6 ՆՈՅ 2025 13:20
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգը:
«ԵՄ-ն վճռականորեն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնի հանդիպումից հետո առկա թափը պահպանելու և ապահովելու համար, որպեսզի խաղաղության օգուտները զգացվեն ամբողջ տարածաշրջանում», - հայտնել է Գրոնոն:
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման Նախիջևանն էր, մտքեր են փոխանակվել նաև կապի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի շուրջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել