ԵՄ-ն սահմանին նոր համակարգ է ներդնում. ի՞նչ է փոխվում
7 ՀՈԿ 2025 13:43

ԵՄ-ն սահմանին նոր համակարգ է ներդնում. ի՞նչ է փոխվում
7 ՀՈԿ 2025 13:43
Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։ Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
Ի՞նչ է փոխվում
Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։
Գրանցվող տվյալները.
Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),
Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,
Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,
Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։
Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյո՞ք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյո՞ք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։
Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։
Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։
EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել