ԵՄ-ն 15 մլն եվրո կտա ՀՀ-ին՝ ապատեղեկատվության դեմ
ԵՄ-ն 15 մլն եվրո կտա ՀՀ-ին՝ ՌԴ ապատեղեկատվության դեմ
2 ԴԵԿ 2025 14:00
ԵՄ-ն 15 մլն եվրո կտա ՀՀ-ին՝ ՌԴ ապատեղեկատվության դեմ

ԵՄ-ն 15 մլն եվրո կտա ՀՀ-ին՝ ՌԴ ապատեղեկատվության դեմ

2 ԴԵԿ 2025 14:00
Եվրոպական միությունը լրջագույն մտահոգություն է հայտնել Հայաստանում սպասվող ներքաղաքական զարգացումների ֆոնին արտաքին ագրեսիվ միջամտության վերաբերյալ։ Բրյուսելում կայացած բարձր մակարդակի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, հնչել են հստակ գնահատականներ Մոսկվայի գործողությունների մասին։
Ըստ ԵՄ պաշտոնական դիրքորոշման՝ «Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»։ Եվրոպացի գործընկերները սա դիտարկում են որպես լուրջ սպառնալիք, որը պահանջում է անհապաղ և համարժեք արձագանք։
Այս համատեքստում հայտարարվել է ֆինանսական խոշոր աջակցության մասին։ Եվրամիությունը որոշում է կայացրել 15 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին։ Այս գումարը ուղղված է լինելու ծագած «մարտահրավերը հաղթահարելուն» և դրան առնչվող մի շարք այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը։
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալասը ուղիղ զուգահեռներ է անցկացրել այլ երկրներում տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ ընդգծելով կիրառվող մեթոդների նույնականությունը։
«Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել նման ազդեցություններին»,- իր խոսքում ընդգծել է Կալասը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար