ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
Գրանցվել
Գրանցվել
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
23 ՀՈԿ 2025 08:17
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

23 ՀՈԿ 2025 08:17
Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որի առանցքային կետերից մեկը ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ներմուծման արգելքն է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նոր սահմանափակումների համաձայն՝ ռուսական ՀԲԳ-ի ներմուծման արգելքը կկիրառվի փուլային տարբերակով։ Կարճաժամկետ պայմանագրերը կդադարեն գործել վեց ամիս անց, իսկ երկարաժամկետները՝ 2027 թվականի հունվարի 1-ից։ Նշվում է, որ ամբողջական արգելքն ուժի մեջ կմտնի մեկ տարի ավելի շուտ, քան նախատեսված էր ռուսական հանածո վառելիքից հրաժարվելու Եվրահանձնաժողովի ճանապարհային քարտեզով։
Փաթեթով նախատեսված միջոցառումները ներառում են նաև ԵՄ տարածքում ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակող նոր մեխանիզմ։ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը X սոցիալական ցանցում գրել է. «Պատժամիջոցներն ուղղված են ռուսական բանկերի, կրիպտոարժույթների բորսաների, Հնդկաստանում և Չինաստանում գործող կազմակերպությունների և այլոց դեմ»։
«Սա միջոցառումների կարևոր փաթեթ է, որն ուղղված է Ռուսաստանի եկամուտների հիմնական աղբյուրներին՝ էներգետիկ, ֆինանսական և առևտրային նոր միջոցների հաշվին»,- հայտարարել է ԵՄ-ում նախագահող Դանիայի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, «Նոր հասարակության ինստիտուտի» տնօրեն Վասիլի Կոլտաշովը «Международная жизнь» ամսագրին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ այս փաթեթն ուղղված է ոչ այնքան ուղղակիորեն Ռուսաստանի, որքան նրանց դեմ, որոնք արտերկրում ռուսական նավթ են գնում՝ Չինաստանի, Հնդկաստանի և այդ երկրների ընկերությունների դեմ։ «Այսինքն՝ Եվրամիությունը զգալի լկտիությամբ իր վրա է վերցնում երրորդ երկրներին պատժելու արտատարածքային լիազորություններ։ Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է մղում՝ ուղղված ոչնչացմանը։ Բայց այժմ նրանք սկսում են ավելի ակտիվորեն ներքաշել այլ երկրների՝ նրանց ընկերություններին մեղադրելով Ռուսաստանից ինչ-որ բան գնելու համար»,- նշել է Կոլտաշովը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել