Ethiopian Airlines-ը հրաժարվել է ինքնաթիռներ տրամադրել Ռուսաստանին
6 ՕԳՍ 2025 10:55

Ethiopian Airlines-ը հրաժարվել է ինքնաթիռներ տրամադրել Ռուսաստանին
6 ՕԳՍ 2025 10:55
Եթովպական Ethiopian Airlines ավիաընկերությունը հրաժարվել է իր ուղևորատար ինքնաթիռները վարձակալությամբ տրամադրել Ռուսաստանին: Այս մասին գրել է եթովպական նորությունների Addis Insight պորտալը:
Եթովպիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն հաստատել է, որ ռուսաստանյան պատվիրակության հետ բանակցություններ է վարել, բայց նշել է, որ չունի Ethiopian Airlines ավիաընկերությանը ինքնաթիռների լիզինգի վերաբերյալ հրահանգներ տալու իրավասություն:
Ethiopian Airlines Group-ի գործադիր տնօրենը նշել է ռուսներին ինքնաթիռներ վարձակալության տրամադրելուց հրաժարվելու երկու հիմնական պատճառ:
Առաջինն այն է, որ Ethiopian Airlines-ը ներկայումս ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը և ինքն է փնտրում լրացուցիչ ինքնաթիռներ:
Որպես երկրորդ պատճառ՝ գործադիր տնօրենը մատնանշել է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով և ԱՄՆ պահանջները չկատարելու ռիսկերը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել