Էստոնիան ՄԱԿ-ում արտակարգ նիստ է հրավիրել օդային տարածքի խախտման պատճառով
22 ՍԵՊ 2025 12:12

Էստոնիան ՄԱԿ-ում արտակարգ նիստ է հրավիրել օդային տարածքի խախտման պատճառով
22 ՍԵՊ 2025 12:12
Էստոնիայի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել սեպտեմբերի 22-ին։ Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։
Սեպտեմբերի 19-ին հանրապետության պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ երեք ռուսական կործանիչներ խախտել են Էստոնիայի օդային տարածքը՝ Վայնդլո կղզու մոտակայքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել էր, որ ուրբաթ երեք ռուսական ՄիԳ-31 կործանիչներ պլանային թռիչք են իրականացրել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզ։ Թռիչքը կատարվել է միջազգային կանոնակարգերին համապատասխան, և Էստոնիայի օդային տարածքը չի խախտվել։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հույս է հայտնել, որ Էստոնիան կստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության աջակցությունը։ Սակայն ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի ցանկացած որոշում կարող է կասեցնել Ռուսաստանը՝ իր վետոյի իրավունքով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել