Էստոնիան 2026-ին Հայաստանում դեսպանատուն կբացի
27 ՆՈՅ 2025 13:10

Էստոնիան 2026-ին Հայաստանում դեսպանատուն կբացի
27 ՆՈՅ 2025 13:10
Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։
Նա նշել է, որ զանգահարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ նրան տեղեկացնելու Էստոնիայի կողմից 2026 թվականին Հայաստանում դեսպանատուն բացելու որոշման մասին։ «Սա կարևոր շրջան է Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերություններում, և այն արտացոլում է, թե որքան սերտորեն են զարգացել երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին», – ընդգծել է Ցախկնան։
Նա նաև ասել է, որ Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
«Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացման և Եվրամիության հետ մերձեցման գործում», – հավելել է դիվանագետը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար