Էս-Սուվեյդայում զինված բախումները դադարեցվել են․ Սիրիայի ՊՆ-ն
15 ՀՈՒԼ 2025 10:34

Էս-Սուվեյդայում զինված բախումները դադարեցվել են․ Սիրիայի ՊՆ-ն
15 ՀՈՒԼ 2025 10:34
Սիրիայի ՊՆ Աբու Քասրը հայտարարել է երկրի հարավում գտնվող Էս-Սուվեյդա քաղաքում հաշտության մասին՝ քաղաքի ավագների և ղեկավարության հետ համաձայնության հասնելուց հետո: Նրա խոսքով՝ հուլիսի 15-ին առավոտյան քաղաք մտած սիրիական բանակի ուժերին խիստ հրահանգներ են տրվել՝ խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: Նախարարը հավելել է, որ «տարածքի սանրումն» ավարտելուց հետո քաղաքի վերահսկողությունը կփոխանցվի ներքին անվտանգության ուժերին:
Ըստ սիրիական ԶԼՄ-ների, ներկայումս քաղաքից դուրս է բերվում ծանր տեխնիկան:
Այս լարվածության սրացման ֆոնին իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել՝ ՊՆ Կացի և Գլխավոր շտաբի պետ Զամիրի մասնակցությամբ։ Ըստ լրատվամիջոցների, քննարկվել է հարցը, թե այս զարգացումները ինչ վտանգներ կարող են պարունակել «վերոնշյալ քաղաքում բնակվող դրուզների համար»:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել