Գրանցվել
Գրանցվել
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է
1 ՀՈՒՆ 2025 07:23
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

1 ՀՈՒՆ 2025 07:23
Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children's Day): Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Թե ինչո՞ւ է ընտրվել հենց հունիսի 1-ը՝ տարբեր հիմնավորումներ են բերվում՝ նախաձեռնությունը տալով մի դեպքում Չինաստանին, մեկ այլ դեպքում՝ Ժնևին։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Ի դեպ, հունիսի 1-ին նշվում է ևս մեկ տոն՝ Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents)։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2012թ․ սեպտեմբերին, և սկսած 2013 թվականից՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։
Առաջարկվող հոդվածներ

Աջակցիր անկախ, թափանցիկ և փաստահեն հեռարձակմանը։

ReOpen-ը քո հարթակն է՝ կարդալու, դիտելու, սովորելու, քննարկելու և ազատ արտահայտվելու։ Քո աջակցությամբ այն մնում է անկողմնակալ և բոլորինը։

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել
Երեխաների միջազգային և Ծնողների համաշխարհային օր | ReOpen