Ինչո՞ւ չեն նոր աղբատար մեքենաները դուր գալիս Հովհաննեսներին
29 ՍԵՊ 2025 06:32

Ինչո՞ւ չեն նոր աղբատար մեքենաները դուր գալիս Հովհաննեսներին
29 ՍԵՊ 2025 06:32
Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 15 հատ «Howo» մակնիշի աղբատար նոր մեքենաներն արդեն Երևանում են: Այս մասին սեպտեմբերի 29-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:
«Այսօրվանից կմեկնարկի հանձնման-ընդունման գործընթացը: Մեքենաները տեխզննում անցնելուց և «Ապպա» պայմանգիր ունենալուց հետո արդեն կանցնեն աշխատանքի»,- ասել է նա: Տիգրան Ավինյանն էլ նկատեց՝ շատ կարևոր գնում էր, որն այս տարի իրականացվել է: «Մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք և սա հերթական չափաքանակն է»,- ասաց Ավինյանը՝ կատակել. «Հովհաննեսների դուրը ոնց որ մի փոքր չի եկել, որ այս ավտոմեքենան էլ ենք «Howo» կոչում, բայց էնտեղ «w»-ով է, և հետևապես, բոլոր համընկնումները պատահական են: Վստահ եմ, որ այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել