Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
25 ՀՈԿ 2025 07:38

Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
25 ՀՈԿ 2025 07:38
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է  Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հոկտեմբերի 15-21-ը ընկած ժամանակահատվածի համար։
Ըստ աղբյուրի, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ 
- Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,
- Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,
- Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին,
- Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը,
- Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել