Էրդողանը հիշեց Արցախի զավթումն ու իր օգնությունը
Էրդողանը կրկին հիշեցրել է Արցախի զավթման գործում իր օգնության մասին
9 ՆՈՅ 2025 14:27
Էրդողանը կրկին հիշեցրել է Արցախի զավթման գործում իր օգնության մասին

Էրդողանը կրկին հիշեցրել է Արցախի զավթման գործում իր օգնության մասին

9 ՆՈՅ 2025 14:27
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, խոսել է Հարավային Կովկասում «հնարավորությունների պատուհանի» մասին և հիշել, թե ինչպես է օգնել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին՝ Արցախի զավթման գործում։
Էրդողանը նշել է, որ «ուրախությամբ է ընդունում խաղաղ գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև քայլերը» և բազմիցս գոհունակություն է հայտնել կողմերի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։
«30 տարուց ավելի անկայունությունից հետո Հարավային Կովկասում բացվել է հնարավորությունների պատուհան՝ կայուն խաղաղության և հանգստության համար»,- փոխանցում է Anadolu-ն։ «Խաղաղ գործընթացի ավարտը Ադրբեջանին՝ պատերազմի հաղթողին, շատ արագ կդարձնի նաև տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ», — ասել է Էրդողանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար