Էրդողանը Գազայի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում
Գրանցվել
Գրանցվել
Էրդողանը ՄԱԿ-ում կբարձրացնի Գազայի հարցը, Թրամփի հետ՝ առևտուրը
21 ՍԵՊ 2025 09:50
Էրդողանը ՄԱԿ-ում կբարձրացնի Գազայի հարցը, Թրամփի հետ՝ առևտուրը

Էրդողանը ՄԱԿ-ում կբարձրացնի Գազայի հարցը, Թրամփի հետ՝ առևտուրը

21 ՍԵՊ 2025 09:50
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ Գազայում Իսրայելի «զանգվածային սպանությունների» հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և հույս է հայտնել, որ Պաղեստինի ավելի լայն ճանաչումը կարագացնի երկու պետությունների ստեղծման ջանքերը: Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Նյու Յորք մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի առևտրի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության հարցերը։
Շատ փարձագետներ Էրդողանի հակաիսրայելական դեմարշի մաս են դիտարկում այս ընթացքում Սիրիայի հետ կապերի ակտիվացումը: Էրդողանը հայտնել է, որ նույն ուղևորության ընթացքում նա կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շաարայի հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել