Էրդողան. Հայաստանի հետ կարգավորումն ընթանում է Ադրբեջանի հետ համակարգմամբ
10 ՆՈՅ 2025 09:49

Էրդողան. Հայաստանի հետ կարգավորումն ընթանում է Ադրբեջանի հետ համակարգմամբ
10 ՆՈՅ 2025 09:49
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտության ավարտից հետո խաղաղության և զարգացման միտումներն ամրապնդվում են։
Բաքու կատարած այցից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ», - նշել է Էրդողանը՝ գոհունակություն հայտնելով ընթացող գործընթացների առնչությամբ։ Նրա խոսքով՝ «խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ողջունում է դա»։
Էրդողանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Անկարան պատերազմի հենց սկզբից սատարել է Բաքվին՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան շարժվում է «Ադրբեջանի հետ համաժամանակյա»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել