Թուրքիան ռուսական գազի դիմաց վճարումները կուղղի «Ակքույու» ԱԷԿ-ի կառուցմանը
2 ՍԵՊ 2025 08:04

Թուրքիան ռուսական գազի դիմաց վճարումները կուղղի «Ակքույու» ԱԷԿ-ի կառուցմանը
2 ՍԵՊ 2025 08:04
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տյանցզինում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան փորձարկել են մեխանիզմ, որով Թուրքիա մատակարարվող գազի դիմաց «Գազպրոմին» արվող վճարումները կմնան Թուրքիայում:
Ռուսական գազի համար վճարվող գումարները կուղղվեն «Ակքույու» ատոմակայանի շինարարությանը, որը 2018 թվականից Թուրքիայում կառուցում է «Ռոսատոմը»:
Դրա համար կօգտագործվեն թուրքական պետական ներկրող Botas ընկերության պայմանագրային վճարումները, որն ունի «Գազպրոմի» հետ երկու երկարաժամկետ պայմանագիր՝ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ «Կապույտ հոսք» գծով և 5,75 միլիարդ խորանարդ մետր՝ «Թուրքական հոսք» գծով:
«Մենք հաջողությամբ ավարտել ենք փորձարկման փուլը, որը թույլ կտա Botas-ի գազային վճարումների հաշվին բավարարել «Ակքույու»-ի ֆինանսական կարիքները», - ասել է Էրդողանը, փոխանցում է Reutersը:
«Ռոսատոմը» ի վիճակի չի եղել ինքնուրույն ֆինանսավորել 20 միլիարդ դոլար արժեքով ատոմակայանի կառուցումը: Պատժամիջոցների պատճառով ատոմային պետական կորպորացիայի հաշիվներին գումարները սառեցվել են:
Ամռանը «Ակքույու»-ի շինարարները նույնիսկ բողոքի զանգվածային ակցիա են կազմակերպել վճարումների հետաձգման պատճառով:
Հիշեցնենք, որ ի սկզբանե ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր 2023 թվականին: Սակայն պատժամիջոցների պատճառով գերմանական Siemens կոնցեռնը հրաժարվել է նախագծի համար սարքավորումների մատակարարումից, ինչի հետևանքով շինարարության ավարտը հետաձգվել է նախ 2025, ապա՝ 2026 թվական:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել