Էրդողանն առաջարկում է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն
7 ՀՈԿ 2025 12:54

Էրդողանն առաջարկում է ստեղծել ընդհանուր թյուրքական այբուբեն
7 ՀՈԿ 2025 12:54
Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ձևավորման գործընթացը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։
Ադրբեջանում տեղի ունեցող համաժողովի օրակարգում հարցերի մեծ մասը ուղղակի կամ անուղղակի Թյուրքական աշխարհում ներքին կապերի ամրապնդմանն էր վերաբերում։ Կապերն ամրացնելու միջոցներից մեկն էլ, Էրդողանի համոզմամբ, կարող է ընդհանուր այբուբենը դառնալ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ ընդհանուր թյուրքական այբուբենով արդեն հրատարակվել են Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները, ինչպես նաև «Օղուզնամեն» և խոստացել է յուրաքանչյուր ղեկավարի հանձնել այդ հրատարակություններից մեկական օրինակ։ «Առաջարկում եմ դեկտեմբերի 15-ը սահմանել որպես Ընդհանուր թյուրքական լեզվի օր»,- հայտարարել է Էրդողանը։ Առաջարկն ընդունվել է։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել