Էրդողանը Բաքվում է. Ալիևից խլո՞ւմ է հաղթանակի դափնիները
8 ՆՈՅ 2025 10:44

Էրդողանը Բաքվում է. Ալիևից խլո՞ւմ է հաղթանակի դափնիները
8 ՆՈՅ 2025 10:44
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով՝ անդրադառնալով ինչպես ղարաբաղյան հակամարտության արդյունքներին, այնպես էլ Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։
Բաքվում ունեցած ելույթում Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմի արդյունքները՝ դրանք համարելով ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ թյուրքական աշխարհի ձեռքբերումը։
«Ղարաբաղի «ազատագրումը» հպարտության աղբյուր է թյուրքական աշխարհի համար։ Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թյուրքական աշխարհի պատմության մեջ, մեր ընդհանուր պատմության մեջ», – հայտարարել է Էրդողանը։
Միևնույն ժամանակ, նա անդրադարձել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հեռանկարներին՝ դրական գնահատական տալով ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերին։ «Մենք ակնկալում ենք կայուն խաղաղություն», – նշել է Թուրքիայի նախագահը։
Նա հավելել է. «Մենք գնահատում ենք Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը և ողջունում Փաշինյանի համարձակ քայլերն այդ ճանապարհին»։
Էրդողանի այցի պաշտոնական օրակարգով նախատեսվում է տարածաշրջանային և գլոբալ հարցերի քննարկում նշված երկկողմ հանդիպումների ընթացքում։ Նրա այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի նախագահի և Պակիստանի վարչապետի հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել