ՀԷՑ-ի էլեկտրատնտեսությունը վատթար վիճակում է | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
ՀԷՑ-ի Էլեկտրատնտեսությունը վատթար վիճակում է․ ՀԷՑ-ի հայտարարությունը
25 ՀՈՒԼ 2025 17:06
ՀԷՑ-ի Էլեկտրատնտեսությունը վատթար վիճակում է․ ՀԷՑ-ի հայտարարությունը

ՀԷՑ-ի Էլեկտրատնտեսությունը վատթար վիճակում է․ ՀԷՑ-ի հայտարարությունը

25 ՀՈՒԼ 2025 17:06
ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել՝ իր ունեցած բազում խնդիրների մասին, որոնք քայլ առ քայլ զգում են նաև սպառողները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում:
Ակնհայտ է, որ այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքներն զգացվում են արդեն այսօր՝ հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով:
Այս պայմաններում, եթե առաջացած վթարները և էլեկտրամատակարարման խաթարումները պայմանավորված չեն մարդածին սխալներով (սարքավորումների և մալուխների վնասում, հենասյուների և ենթակայանների հրկիզում և այլն), ապա «ՀԷՑ» ՓԲԸ օպերատիվ-տեխնիկական անձնակազմերը 24-ժամյա աշխատանքային ռեժիմով իրականացվող հերթապահության շնորհիվ հնարավորինս արագ արձագանքում են դրանց և սեղմ ժամկետում ձեռնամուխ լինում էլեկտրամատակարարման վերականգնմանը:
Մնացած բոլոր դեպքերում իրականացվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքները կարող են օբյեկտիվորեն ավելի երկար ժամանակ պահանջել, ինչի համար հայցում ենք ձեր բոլորի ըմբռնումը և ներողամտությունը»,- նշում են ՀԷՑ-ից:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել