Գազա. 18000 երեխա է սպանվել. Էրդողանի նամակը
Գրանցվել
Գրանցվել
Գազայում 18 000 երեխա է սպանվել․ Էմինե Էրդողանի նամակը` Մելանյա Թրամփին
23 ՕԳՍ 2025 13:14
Գազայում 18 000 երեխա է սպանվել․  Էմինե Էրդողանի նամակը` Մելանյա Թրամփին

Գազայում 18 000 երեխա է սպանվել․ Էմինե Էրդողանի նամակը` Մելանյա Թրամփին

23 ՕԳՍ 2025 13:14
Թուրքիայի առաջին տիկինը նամակ է ուղարկել Մելանյա Թրամփին։ Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը կոչ է արել Մելանյա Թրամփին Գազայի երեխաների նկատմամբ ցուցաբերել նույն հոգատարությունը, որն ԱՄՆ նախագահի կինը ցույց է տվել ուկրաինացի երեխաների հանդեպ։
Իր նամակում Էրդողանը հիշեցրել է ԱՄՆ առաջին տիկնոջ նամակը Ռուսաստանի նախագահին և ընդգծել երեխաների տառապանքներին հավասար վերաբերմունքի անհրաժեշտությունը.
«Հավատում եմ, որ այն կարեկցանքը, որը դուք ցուցաբերել եք պատերազմում զոհված 648 ուկրաինացի երեխաների հանդեպ, կցուցաբերվի նաև Գազայի երեխաների նկատմամբ, որտեղ երկու տարվա ընթացքում դաժանորեն սպանվել է 62,000 անմեղ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 18,000 երեխա»:
Հիշեցնենք, որ ժամանակին Թուրքիայի առաջին տիկինը ողջունում էր Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիան, որի ընթացքում նաև բազմաթիվ երեխաներ զոհվեցին ու վիրավորվեցին, հետո էլ ամիսներով մնացին շրջափակված։ Իսկ պատերազմից հետո Ալիևի հետ զրույցում ծիծաղելով խոսելով հայ գերիների մասին՝ առաջարկել էր նրանց «քիչ-քիչ փոխանակել» ականադաշտերի քարտեզների հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել