Իլոն Մասկը ռոբոտների միլիոնանոց բանակ կստեղծի
24 ՀՈԿ 2025 06:50

Իլոն Մասկը ռոբոտների միլիոնանոց բանակ կստեղծի
24 ՀՈԿ 2025 06:50
Tesla ընկերությունը նախատեսում է ստեղծել Optimus մարդանման ռոբոտների միլիոնանոց բանակ։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ Optimus-ի «սերիական նախատիպը» պատրաստ կլինի մինչև 2026 թվականի փետրվար կամ մարտ, իսկ լայնածավալ արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա վերջին։ 
Մասկը, սակայն, մտահոգություն է հայտնել ռոբոտների այս հսկայական «բանակի» նկատմամբ վերահսկողությունը կորցնելու հնարավորության կապակցությամբ։ Tesla-ի ներդրողների հետ հանդիպման ժամանակ նա հարց է բարձրացրել. 
«Ինձ առաջին հերթին անհանգստացնում է, թե որքանով կարող եմ վերահսկել քվեարկությունը Tesla-ում։ Եթե ես կառուցեմ ռոբոտների այս հսկայական բանակը, արդյոք ինչ-որ պահի ապագայում չե՞մ հայտնվի հեռացվածների թվում»։
Ռոբոտների բանակ ունենալու հեռանկարը Պենտագոնի պատասխանատուները չեն մեկնաբանել։
Կարդացեք նաև՝
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել