Իլոն Մասկը հիմնադրել է նոր «Ամերիկյան կուսակցություն»
6 ՀՈՒԼ 2025 10:11

Իլոն Մասկը հիմնադրել է նոր «Ամերիկյան կուսակցություն»
6 ՀՈՒԼ 2025 10:11
Ուզո՞ւմ եք նոր քաղաքական կուսակցություն, դուք կստանաք այն, սոցցանցերում գրել է միլիարդատեր Իլոն Մասկը։
«Ինչ վերաբերում է մեր երկիրը շռայլությամբ ու կաշառակերությամբ սնանկացնելուն, ապա մենք ապրում ենք միակուսակցական համակարգում, ոչ թե ժողովրդավարության պայմաններում։ Այսօր ձևավորվեց Ամերիկյան կուսակցությունը՝ ձեր ազատությունը վերադարձնելու համար»,- նշել է նա։
Մասկը մեծապես նպաստել է Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետով ընտրվելուն, սակայն ավելի ուշ հեռացել է Թրամփի վարչակազմից, լքել իր ստեղծած «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ» թիմի ղեկավարի պաշտոնը և նոր բյուջեի պատճառով սոցցանցերում բուռն վիճաբանության մեջ մտել հենց Թրամփի հետ։ Կոնգրեսը հաստատել է բյուջեն, Թրամփն այն ստորագրել է ԱՄՆ Անկախության օրը։
Մասկը քննադատում էր Թրամփի բյուջեն շռայլության և պետական պարտքի ավելացման համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել